ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ

Սամվել Ազիզի Ավետիքյան

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ

Ծնվել է 1967թ.-ի հունիսի 5-ին, Արտաշատի շրջանի Վերին Արտաշատ գյուղում


Կրթություն
  • 1974-1984 թթ. – Երևանի Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 միջնակարգ դպրոց
  • 1984-1991 թթ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի կազմակերպում և նորմավորում ֆակուլտետ, ինժեներ-տնտեսագետ

Աշխատանքային գործունեություն 
  • 1985-1987թթ. ծառայություն Խորհրդային բանակում
  • 1991-1993թթ. ՀՀ Սպանդարյանի հարկային տեսչության հարկային տեսուչ:
  • 1993-1995թթ. ՀՀ հարկային պետական տեսչության օպերատիվ վարչության Սպանդարյանի, այնուհետև Շենգավիթի բաժնի օպերլիազոր:
  • 1997-2001թթ. ՀՀ ՀՏ օպերատիվ վարչության ավագ օպերլիազոր, Սպանդարյանի հարկային տեսչության պետի տեղակալ:
  • 2001-2007թթ. ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան մաքսային ձևակերպումների բաժնի պետ:
  • 2007-2008թթ ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ
  • 2008-2011թթ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Խոշոր հարկ վճարողնորի հարկային տեսչության պետ, Սպանդարյանի հարկային տեսչության պետ
  • 2011-2012թթ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ
  • 2012-2014թթ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետի տեղակալ
  • 2014-2016թթ. ՀՀ ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ
  • 15.04.2016թ-25.10.2016թ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ
  • 25.10.2016թ.-ից ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Այլ տվյալներ
Ունի մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում
2012 և 2014 թվականներին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամաններով պարգևատրվել է շնորհակալագրերով
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին


Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:



Կարեն Ասպետի Բրուտյան 

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ
 
Ծնվել է 1976 թվականի  օգոստոսի 22-ին Երևան քաղաքում:
Կրթություն
  • 1983-1993թթ. - Երևանի N 44 միջնակարգ դպրոց
  • 1993-1995թթ. - ՀՀ Երևանի պետական համալսարան, աշխարհագրական ֆակուլտետ (1995թ-ին տեղափոխվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարան)
  • 1996-1999թթ. - Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի էկոնոմիկայի պետական կարգավորում մասնագիտությամբ, տնտեսագետ
  • 1999-2002թթ. - ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, ասպիրանտուրայի բաժին
  • 2002թ. - տնտեսագիտության թեկնածու

Աշխատանքային գործունեություն
  • 1998-1999թթ. - ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Ֆինանսական ծրագրավորման և դրամարկղային կառավարման վարչության առաջատար մասնագետ
  • 1999-2000թթ. - ՀՀ Ֆինանսների նախարարության Հաշվետվությունների վերլուծությունների և գանձապետական համակարգի մեթոդաբանության վարչության գլխավոր մասնագետ
  • 2000-2002թթ. - ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ
  • 2002-2008թթ. - ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Գնումների գործընթացի կարգավորման և բյուջետային գործընթացի մեթոդաբանության վարչության պետ
  • 2008-2011թթ. - ՀՀ Ֆինանսների նախարարության Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ
  • 07.2011թ. - 11.2016թ. - «Ինտեր Լիմենս» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ
  • 10.2011 - 05.2012թթ. - Համաշխարհային Բանկի Պետական ներքին ֆինանսական հսկողության խորհրդատու
  • 10.2011 -09.2012թթ. - Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Պետական գնումների խորհրդատու
  • 12.2011 - Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Պետական գնումների խորհրդատու
  • 12.2012 - 10.2013թթ. - Համաշխարհային Բանկի Հանրային ֆինանսների կառավարման խորհրդատու - գնահատող խմբի ղեկավար
  • 04.2013 - 10.2013թթ. - Հայաստանում Եվրոպական Միության ներկայացուցչության Պետական ֆինանսների կառավարման խորհրդատու - գնահատող խմբի ղեկավար
  • 09.2013-08.2014թթ. - Համաշխարհային Բանկ, Պետական ներքին ֆինանսական հսկողության խորհրդատու
  • 10.2013-05.2014թթ. - Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Պետական գնումների խորհրդատու
  • 08.2014-03.2016թթ. - ՀՀ գլխավոր դատախազություն` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական
  • 09.2005թ.-ից - ՀՀ պետական կառավարման ակադեմիա դասախոս` «Պետական գնումներ թեմայով» մագիստրոսական ծրագիր
  • 03.2016թ. -ից ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական
  • 11.2016թ-ից ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Այլ տվյալներ
Ունի հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի դասային աստիճան:
Ունի քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան: 
2009թ. պարգևատրվել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի պատվոգրով՝ վերջինիս կայացման գործում ցուցաբերած աջակցության համար:
2011թ. պարգևատրվել է ԼՂՀ կառավարության պատվոգրով “ԼՂՀ ֆինանսատնտեսական բարեփոխումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և Արցախին մատուցած ծառայությունների համար”:


Անձնական տվյալներ 
Ամուսնացած է, ունի 3 երեխա:



Վախթանգ Մայիսի Միրումյան

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ
 
Ծնվել է 1975թ.-ի մայիսի 15-ին, Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում:
Կրթություն
  • 1982-1992 թթ.- Գորիսի շրջանի Վերիշենի միջնակարգ դպրոց
  • 1992-1997 թթ.- Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի շուկայագիտության ֆակուլտետ, ինժեներ-ապրանքագետի որակավորում
  • 2003-2004 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսական հետազոտությունների ինստիտուտ, հայցորդ
  • 2004 թ. - Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան
 
Աշխատանքային գործունեություն
  • 1997-1998 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության 1-ին կարգի մասնագետ
  • 1998-1999 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ
  • 1999-2000 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության անուղղակի հարկերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար
  • 2000-2006 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկերի մեթոդաբանության բաժնի պետ
  • 2006-2011 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ
  • 2011-2012 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ
  • 2012-2014թթ.- ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
  • 17.05.2014թ-ից ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
  • 2016 թվականի մարտի 29-ից ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ
 
Այլ տվյալներ
ՀՀ Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է երախտագիտության մեդալով
ՀՀ Նախագահի 2013 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչում:
Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
ՀՀ վարչապետի որոշմամբ 2011 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
ՀՀ ֆինանսների նախարարությունում աշխատանքային գործունեության ընթացքում արտերկրում մասնակցել է հարկային քաղաքականությանն առնչվող մի շարք աշխատաժողովների, որպես ՀՀ պատվիրակության ղեկավար համակարգել է ՀՀ և այլ երկրների հետ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի նախապատրաատմանն ուղղված բանակցությունների գործընթացը:
Ունի հրատարակված գիտական հոդվածներ:
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի և դուստր:



Արմեն Ռուբենի Սաքապետոյան

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ
 
Ծնվել է 1978թ.-ի հուլիսի 24-ին՝ Երևանում:
Կրթություն
  • 1984-1994թթ. – Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոց
  • 1994-1999թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
 
Աշխատանքային գործունեություն
  • 1998-1999թթ. – Արագածոտնի մարզի Կարբիի գյուղապետարանի իրավական հարցերով խորհրդական,
  • 1999-2000թթ. – Սյունիքի մարզի Նյուվադի գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ,
  • 2000-2004թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ
  • 2004-2005թթ.– ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության իրավախորհրդատու
  • 2005–2010թթ.– ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
  • 2007-2009 – դասավանդել է Ռուս-հայկական /սլավոնական/ պետական համալսարանում
  • 2010–2013թթ.– ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության 2-րդ բաժնի գլխավոր մասնագետ
  • 2013–2016թթ.– ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության խորհրդատու
  • 24.03.2016 թվականից ՊԵԿ նախագահի տեղակալ

Այլ տվյալներ
Ունի քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան
Պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատելու համար պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով / թիվ 515, 26.12.2012 թվական/
Ունի մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչում

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա