Աշխատատեղեր մաքսային ծառայությունում
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Մրցույթի hարգելի մասնակիցներ



Կից Ձեզ ենք ներկայացնում ՀՀ ԿԱ ՊԵԿ  հարկային ծառայության թափուր պաշտոններ  զբաղեցնելու համար ս.թ. հունվարի 16-21-ը  կայացած մրցույթի արդյունքները:
 


ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ



ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է բաց մրցույթ «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերի պահանջներին բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
  • Դիմում մրցութային հանձնաժողովի անունով (կցվում է)
  • Հայտարարություն (կցվում է)
  • Անձնագիր, ՀԾՀ (սոց. քարտ)
  • Բարձրագույն կրթության դիպլոմ,
  • Արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի (եթե առկա է) պատճեն
  • 1 լուսանկար 3X4 չափի,
  • Քաղվածք աշխատանքային գրքույկից,
  • Ինքնակենսագրություն,
  • Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
  • Կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
  • Տեղեկանք՝ մշտական բնակության վայրից,
  • Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
  • Բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):
Փաստաթղթերն, անձը հաստատող փաստաթղթով, ընդունվում են ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, ՀՀ ԿԱ ՊԵԿ Անձնակազմի կառավարման վարչության կողմից, 2017 թվականի հունվարի 18-ից ամեն օր ժամը 10:00-ից 12:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի փետրվարի 17-ը, ժամը 12:30-ն է:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ Անձնակազմի կառավարման վարչություն՝ (060) 544 624 հեռախոսահամարով:

Մրցույթը կանցկացվի 2017 թվականի փետրվարի 21-ին, ժամը 12:00-ին, ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, մրցույթի օրվա և ժամի հնարավոր փոփոխության մասին լրացուցիչ կհրապարակվի մամուլում, ՊԵԿ-ի պաշտոնական կայքէջերում (www.taxservice.am, www.customs.am ):




ԴԻՄՈՒՄ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱԴՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

ՀՐԱՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Մրցույթի hարգելի մասնակիցներ


Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցի մասը տեղի կունենա ս.թ. հունվարի 20-ին և 21-ին ք. Երևան, Խորենացի 7 հասցեում:

Կից Ձեզ է ներկայացվում հարցազրույցի մասի ժամանակացույցը:

Խնդրում ենք անձը հաստատող փաստաթղթով նշված ժամից 10 րոպե շուտ ներկայանալ սպասարկման սրահ՝ անցագիր ստանալու համար:
 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 20.01.2017

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 21.01.2017



ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Մրցույթի hարգելի մասնակիցներ


Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի թեստավորման փուլը տեղի կունենա ս.թ. հունվարի 16-ին, ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեում (Արաբկիրի հարկային տեսչություն):

Կից Ձեզ է ներկայացվում մրցույթի թեստավորման փուլի ժամանակացույցը:

Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով նշված ժամից 10 րոպե շուտ:
 

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 16.01.2017


ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի
оպերատիվ հետոխուզության վարչության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար


ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ


Կրտսեր պաշտոններ

1. ՕՀՎ 9-րդ/Կենտրոնի/ բաժնի ավագ օպերլիազոր - 1 հաստիք

Նշված պաշտոնը զբաղեցնող ծառայողը`
  • Իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական գործունեություն, ուսումնասիրություններ և ստուգումներ
  • Իրականացնում է հարկային իրավախախտումների վերաբերյալ առկա տեղեկությունների, ինչպես նաև հարկային հանցագործությունների կատարման մասին վկայող այլ փաստերի և հանգամանքների համապատասխան օպերատիվ հետախուզական, քրեադատավարական միջոցառումներ և ստուգումներ
  • Կատարում է օպերատիվ հաշվառման գործերի վարման աշխատանքներ
  • Իրականացնում է եկամուտներ թաքցնող, հարկային պարտավորությունների կատարումից խուսափող կամ հարկային իրավահարաբերությունների ոլորտում այլ հակաիրավական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ օպերատիվ տեղեկությունների ստացման աշխատանքներ և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա կատարում է ստուգումներ, ուսումնասիրություններ
  • Միջոցներ է ձեռնարկում ապօրինի, ինչպես նաև օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող անձանց հայտնաբերման և բացահայտման ուղղությամբ:
2. ՕՀՎ 9-րդ /Կենտրոնի/ բաժնի օպերլիազոր - 1 հաստիք

3. ՕՀՎ 10-րդ /Շենգավիթի/ բաժնի օպերլիազոր - 1 հաստիք

4. ՕՀՎ 11-րդ /Մաշտոցի/ բաժնի օպերլիազոր - 1 հաստիք

5. ՕՀՎ 12-րդ /Արաբկիրի/ բաժնի օպերլիազոր - 1 հաստիք

6. ՕՀՎ 14-րդ /Նոր Նորքի/ բաժնի օպերլիազոր - 1 հաստիք

7. ՕՀՎ 21-րդ /Վանաձորի/ բաժնի օպերլիազոր - 1 հաստիք



2-7 կետերում նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողները`
  • Իրականացնում են ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական գործունեություն, ուսումնասիրություններ և ստուգումներ
  • Կատարում է քննիչի գրավոր հանձնարարությունները, դատախազի գրավոր ցուցումները, քննիչի և դատարանի որոշումները
  • Իրականացնում են օպերատիվ հարցման, օպերատիվ տեղեկությունների ձեռքբերման, համեմատական հետազոտումների նմուշների հավաքագրման, հսկիչ գնման, վերահսկելի մատակարարման և գնման, իրերի և փաստաթղթերի հետազոտման, արտաքին դիտման, շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների և տրանսպորտային միջոցների հետազոտման, օպերատիվ ներդրման, օպերատիվ փորձարարության իրականացման աշխատանքներ
  • Իրականացնում են եկամուտներ թաքցնող, հարկային պարտավորությունների կատարումից խուսափող կամ հարկային իրավահարաբերությունների ոլորտում այլ հակաիրավական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ օպերատիվ տեղեկությունների ստացման աշխատանքներ և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա կատարում է ստուգումներ, ուսումնասիրություններ
  • Համագործակցում են իրավապահ մարմինների հետ` նրանց փոխանցելով իրենց հայտնի դարձած և այդ մարմինների իրավասությանը վերաբերող տեղեկությունները, բացառությամբ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով ոչնչացման ենթակա տեղեկությունների:
Նշված բոլոր կրտսեր պաշտոնների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:

Հարկային ծառայության կրտսեր պաշտոնները համալրելու համար անցկացվող բաց մրցույթին մասնակցելու իրավունք ունեն հարկային ծառայողները, ինչպես նաև հայերենին տիրապետող, պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած` պետական հավատարմագրում ստացած մասնագիտությունների (ՀՀ կառավարության 03.10.2002թ. № 2167 որոշում) գծով բարձրագույն կրթություն ունեցող և «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված պայմաններին բավարարող ՀՀ քաղաքացիները:



ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹ

Առաջատար պաշտոն

8. ՕՀՎ 7-րդ բաժնի գլխավոր օպերլիազոր - 1 հաստիք

Նշված պաշտոնը զբաղեցնող ծառայողը՝
  • Իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական գործունեություն, ուսումնասիրություններ և ստուգումներ
  • Իրականացնում է հարկային իրավախախտումների վերաբերյալ առկա տեղեկությունների, ինչպես նաև հարկային հանցագործությունների կատարման մասին վկայող այլ փաստերի և հանգամանքների համապատասխան օպերատիվ հետախուզական, քրեադատավարական միջոցառումներ և ստուգումներ
  • Կատարում է օպերատիվ հաշվառման գործերի վարման աշխատանքներ
  • Նախապատրաստում է վարչության կողմից հայտնաբերված իրավախախտումների ուղղությամբ նյութեր և ապահովում է սահմանված կարգով դրանց ընթացքը
  • Բացահայտում է ստվերային տնտեսությանը նպաստող պայմանները և պատճառները, մշակում և իրականացնում է դրանց վերացման ուղղությամբ միջոցառումներ
  • Իրականացնում է օպերատիվ հարցման, օպերատիվ տեղեկությունների ձեռքբերման, համեմատական հետազոտումների նմուշների հավաքագրման, հսկիչ գնման, վերահսկելի մատակարարման և գնման, իրերի և փաստաթղթերի հետազոտման, արտաքին դիտման, շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների և տրանսպորտային միջոցների հետազոտման, օպերատիվ փորձարարության իրականացման աշխատանքներ
  • Միջոցներ է ձեռնարկում ապօրինի, ինչպես նաև օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող անձանց հայտնաբերման և բացահայտման ուղղությամբ:
Նշված առաջատար պաշտոնի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:

Հարկային ծառայության առաջատար պաշտոնը համալրելու համար անցկացվող փակ մրցույթին մասնակցելու իրավունք ունեն հարկային ծառայողները, ինչպես նաև հայերենին տիրապետող, պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած` պետական հավատարմագրում ստացած մասնագիտությունների (ՀՀ Կառավարության 03.10.2002թ. № 2167 որոշում) գծով բարձրագույն կրթություն ունեցող, ֆինանսական, բանկային, մաքսային մարմիններում, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմինների ֆինանսական ծառայություններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող և «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12–րդ և 13-րդ հոդվածով նախատեսված պայմաններին բավարարող ՀՀ քաղաքացիները:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
  1. Մրցութային հանձնաժողովի անունով գրավոր դիմում/օրինակելի ձևը կցվում է, դիմումը ներկայացնել լրացված/,
  2. Անձնագրի պատճեն, ՀԾՀ պատճեն/կամ սոց.քարտի պատճեն/,
  3. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
  4. Մասնագիտական վերապատրաստման վկայականներ և հավաստագրեր/առկայության դեպքում/,
  5. Քաղվածք աշխատանքային գրքույկից,
  6. Տեղեկանք (տեղեկանքներ) հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին(Կառավարության 03.10.2002թ.-ի №1583-Ն որոշում),
  7. Հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, նրանց զավակ, ամուսնու ծնող, եղբայր և քույր) հարկային ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության /օրինակելի ձևը կցվում է, հայտարարությունը ներկայացնել լրացված/,
  8. Արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի (եթե առկա է) պատճեն/բոլոր լրացված էջերը/,
  9. Երկու լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի:
Փաստաթղթերն, անձը հաստատող փաստաթղթով, ընդունվում են ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, ՀՀ ԿԱ ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչության կողմից ամեն օր ժամը 10:00-ից 12:00, բացի շաբաթ, կիրակի, տոնական և հիշատակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2016 թվականի դեկտեմբերի 29-ի, ժամը 12:00-ն է:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչություն՝ (060) 544 624, հեռախոսահամարով:

Մրցույթը կանցկացվի 2017 թվականի հունվարի 16-ին, ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեում (Արաբկիրի հարկային տեսչություն): Մրցույթի ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի ՊԵԿ պաշտոնական կայքէջերում՝ www.taxservice.am, www.customs.am, 2017 թվականի հունվարի 13-ին:

Մրցույթի հարցաշարը, անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի ցանկը, նշված պաշտոնների նկարագրերը, դիումի և հայտարարության ձևերը կից ներկայացված են:

ԴԻՄՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ ՕՊԵՐԼԻԱԶՈՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ ԱՎԱԳ ՕՊԵՐԼԻԱԶՈՐ
ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԱԿՏԵՐ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ ԳԼԽԱՎՈՐ ՕՊԵՐԼԻԱԶՈՐ
ՀԱՐՑԱՇԱՐ ՕՀՎ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ ՕՀՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ ՕՀՎ ԲԱԺՆԻ ՊԵՏ



ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն




ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է բաց մրցույթ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերի պահանջներին բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
  • Դիմում մրցութային հանձնաժողովի անունով (կցվում է)
  • Հայտարարություն (կցվում է)
  • Անձնագիր, ՀԾՀ (սոց. քարտ)
  • Բարձրագույն կրթության դիպլոմ
  • Արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի (եթե առկա է)
  • 1 լուսանկար 3X4 չափի
  • Աշխատանքային գրքույկ
  • Ինքնակենսագրություն
  • Կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված)
  • Տեղեկանք՝ մշտական բնակության վայրից
  • Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում)
  • Բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):
Վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակների հետ ներկայացնել նաև պատճենները:

Փաստաթղթերն, անձը հաստատող փաստաթղթով, ընդունվում են ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, ՀՀ ԿԱ ՊԵԿ Անձնակազմի կառավարման վարչության կողմից, 2016 թվականի դեկտեմբերի 13-ից ամեն օր ժամը 10:00-ից 12:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի հունվարի 13-ը, ժամը 12:30-ն է:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ Անձնակազմի կառավարման վարչություն՝ (060) 544 624 հեռախոսահամարով:

Մրցույթը կանցկացվի 2017 թվականի հունվարի 20-ին, ժամը 12:00-ին, ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, մրցույթի օրվա և ժամի հնարավոր փոփոխության մասին լրացուցիչ կհրապարակվի մամուլում, ՊԵԿ-ի պաշտոնական կայքէջերում ( www.taxservice.am, www.customs.am ):


ԴԻՄՈՒՄ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱԴՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՄԱՆ



ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ