Մաքսային մարմինների գործողությունները մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների բացթողումը կասեցնելիս
Գրանցամատյանում գրանցված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքները մաքսային մարմիններ ներկայացվելու դեպքում, եթե վերջիններս հիմնավոր կասկածներ ունեն, որ դրանք կարող են խախտել իրավատիրոջ իրավունքները, մաքսային մարմինների պահանջով ենթակա են տեղափոխման պատասխանատու պահպանման վայրեր:

Տասն օր ժամկետով, իսկ հետագայում, ՀՀ մաքսային օրենսգրքի 232 հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքում, ևս տասն օրից ոչ ավելի ժամկետով երկարաձգման հնարավորությամբ, ապրանքների բացթողնման կասեցման մասին որոշումն ընդունում է դրանց ձևակերպումն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը:

Կասեցման պատճառների մասին մաքսային մարմինն ապրանքներ տեղափոխող անձին տեղյակ է պահում կասեցման մասին որոշումն ընդունելու հաջորդ օրվա ընթացքում, ինչպես նաև նրան հայտնում է իրավատիրոջ անվանումը, նրա և կասեցված ապրանքների գտնվելու վայրը, իսկ իրավատիրոջը` ապրանքներ տեղափոխող անձի անվանումը, վերջինիս և կասեցված ապրանքների գտնվելու վայրը:
Նշված տեղեկացման մեջ մաքսային մարմինը պետք է նշի նաև կասեցման ենթակա ապրանքների մաքսային արժեքը և ՀՀ մաքսային օրենսգրքի 227 հոդվածում նշված գրավի կամ համարժեք երաշխիքի չափը:

Ապրանքների բացթողնումը կասեցնելու մասին որոշման ընդունման, իրավատիրոջն ու ապրանքներ տեղափոխող անձին ընդունված որոշման մասին տեղեկացնելու, ինչպես նաև ապրանքների բացթողնումը կասեցնելու ժամկետի երկարաձգման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

Ապրանքների բացթողնման կասեցման մասին տեղեկացումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, իրավատերը պարտավոր է գրավով կամ այլ երաշխիքով ապահովել ապրանքների բացթողնումը կասեցնելու հետ կապված մաքսային մարմինների ծախսերը, ինչպես նաև ապրանքներ տեղափոխող և փոխադրող անձի հնարավոր ծախսերը և վնասները հատուցելու իր պարտավորությունը: Այդ չափը որոշում է ապրանքների բացթողնումը կասեցնելու մասին որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձը, և պետք է հավասար լինի կասեցված ապրանքների մաքսային արժեքի հինգ տոկոսին:

Նախատեսված ծախսերի և վնասների հատուցումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Ապրանքների բացթողնման կասեցման մասին իրավատիրոջը տեղեկացնելուց հետո` տասն օրվա ընթացքում, կասեցման մասին որոշում կայացրած մաքսային մարմինը չի տեղեկացվում, որ հարցի վերաբերյալ ըստ էության այլ որոշում կայացնելու նպատակով գործը հանձնված է դատական մարմիններ, և դատարանը ձեռնարկել է ապրանքների բացթողնման կասեցումը երկարաձգող հայցի ապահովման միջոց (ժամանակավոր միջոց): Հայտատուի խնդրանքով, եթե նա ապացուցում է դատարան հայցադիմում ներկայացնելու, բայց դատարանի կատարողական թերթը դեռևս ստացած չլինելու փաստը, սկզբնապես կիրառված կասեցման ժամկետը մաքսային մարմնի կողմից կարող է երկարաձգվել տասն օրը չգերազանցող ժամկետով:

Ապրանքների բացթողնումը կասեցնելու մասին որոշման գործողության ժամկետի ընթացքում իրավատերը դիմում է վերադաս մաքսային մարմին` կասեցման մասին որոշումը չեղյալ համարելու կամ մտավոր սեփականության օբյեկտը գրանցամատյանից հանելու խնդրանքով, կամ սահմանված ժամկետում և չափով չի ապահովում ՀՀ մաքսային օրենսգրքի 227 հոդվածով նախատեսված իր պարտավորությունը: