Մաքսային տերմինների բառարան
ապրանքներ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր տեսակի առարկաներն ու իրերը, այլ գույքը, այդ թվում` արժույթը, արժութային արժեքները, էլեկտրական, ջերմային և այլ տեսակի էներգիան, փոխադրամիջոցները, բացառությամբ տրանսպորտային միջոցների
տրանսպորտային միջոցներ բոլոր տեսակի փոխադրամիջոցները, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորների և ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով, այդ թվում` բեռնարկղերը (կոնտեյներները) և այլ օժանդակ փոխադրամիջոցները
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխում ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք կամ դուրսհանումն այդ տարածքից` ներառյալ միջազգային փոստային առաքումները, խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով փոխադրումները
ներմուծում ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք
արտահանում ապրանքների և տրանսպորտային միջոցների դուրսհանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից
ներմուծման կամ արտահանման պահ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանն ապրանքների և տրանսպորտային միջոցների հատելու պահը
անձինք Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների մասնակիցները և պոտենցիալ մասնակիցները
Հայաստանի Հանրապետության անձինք Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես կամ առավելապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները
օտարերկրյա անձինք Հայաստանի Հանրապետության անձ չհամարվող անձինք
ապրանքներ տեղափոխող անձ ապրանքների սեփականատեր, գնորդ հանդիսացող կամ ապրանքների նկատմամբ տիրապետման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքներն իր անունից սույն օրենսգրքով նախատեսված կարգով տնօրինման լիազորություններով օժտված անձը
հայտարարատու ապրանքներ տեղափոխող կամ մաքսային բրոքեր (միջնորդ) հանդիսացող անձը, որը մաքսային մարմիններում հայտարարագրում և ներկայացնում է ապրանքները և տրանսպորտային միջոցները
փոխադրող ապրանքները փաստացի տեղափոխող կամ տրանսպորտային միջոցի օգտագործման համար պատասխանատու անձը
մաքսային ռեժիմ մաքսային քաղաքականության իրագործումը կանոնակարգող դրույթների համախումբը, որը որոշում է մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման նպատակը և կանոնակարգում է մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կապակցությամբ առաջացող հարաբերությունները
բացթողում մաքսային մարմինների կողմից մաքսային համապատասխան ձևակերպումներ իրականացնելուց հետո ապրանքները կամ տրանսպորտային միջոցները ապրանքներ տեղափոխող անձանց տրամադրելը
մաքսային ձևակերպում մաքսային օրենսգրքին և այլ իրավական ակտերին համապատասխան ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողման համար սահմանված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը` մինչև որոշակի մաքսային ռեժիմով դրանց բացթողումը
մաքսային հսկողություն Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ամրագրված դրույթների պահպանման նպատակովմաքսային մարմինների կողմից իրականացվող միջոցառումների համակարգը
ոչ սակագնային կարգավորման միջոցներ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այն միջոցները, որոնք, ուղղակիորեն չազդելով մաքսային վճարների մեծության վրա, սահմանափակում են ապրանքների և տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը և Հայաստանի Հանրապետությունից արտահանումը
մաքսային վճարներ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար մաքսային մարմինների կողմից գանձվող` օրենքով սահմանված մաքսատուրքը, հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները
անհաղթահարելի ուժ մաքսային օրենսգրքի համաձայն անձի ստանձնած պարտավորությունների կատարմանը խոչընդոտող` նրա կամքից անկախ գործող և անկասելի ուժը կամ երևույթը
սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցներ ոչ սակագնային կարգավորման այն միջոցները, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում ընդունված որակական և այլ ստանդարտներին, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված և Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված չափանիշներին չհամապատասխանող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսայինսահմանով տեղափոխումը կասեցնելուն
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը: Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է վերջին անգամ հաշվառումից հանված լինի այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է` նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձին ապրանքատեսակների համար կարող է սահմանել Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքի բնաիրային սահմանափակումներ
ապրանքների մեկ խմբաքանակ ա) այն ապրանքները, որոնք ուղարկվում են մեկ առաքողի կողմից մեկ ստացողի անունով, նույն մաքսային կետով և տեղափոխվում են նույն տեսակի տրանսպորտային միջոցով,
բ) մեկ առաքողի կողմից մեկ ստացողի անունով տեղափոխվող էլեկտրաէներգիան կամ այն ապրանքները, որոնք փոխադրվում են էլեկտրահաղորդման գծերի կամ խողովակաշարի միջոցով միևնույն արտաքին առևտրային պայմանագրի հիման վրա, մեկ ամսվա ընթացքում
փոխադրման փաստաթղթեր բեռնագիր կամ ապրանքների փոխադրման այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա կատարվում են միջազգային փոխադրումներ