Վերադաս մաքսային մարմնում Մ.Ս. օբյեկտի գրանցում, գրանցամատյանի վարում, կասեցման դիմումի քննարկում
Վերադաս մաքսային մարմինը վարում է մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանը: Մտավոր սեփականության օբյեկտները գրանցամատյանում գրանցելուց հետո վերադաս մաքսային մարմինը միջոցներ է ձեռնարկում մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքների բացթողումը ցանկացած մաքսային ռեժիմով կասեցնելու համար:

Գրանցամատյան մտցվող մտավոր սեփականության օբյեկտների տեսակները, գրանցամատյանի վարման և հրապարակման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

Յոթօրյա ժամկետում քննարկելով կասեցման դիմումը` վերադաս մաքսային մարմինը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այսուհետ` պատշաճ ձևով), երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ է պահում դիմողին և մաքսային մարմիններին` իր ընդունած որոշման մասին: Եթե դիմումը բավարարելու որոշում է կայացվում, ապա վերադաս մաքսային մարմինը պետք է սահմանի այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն: Այդ ժամանակահատվածը հայտատուի հիմնավոր խնդրանքով կարող է երկարաձգվել:

Դիմումը բավարարելու որոշում ընդունելու դեպքում մտավոր սեփականության օբյեկտը գրանցվում է վերադաս մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանում (դիմումի և գրանցամատյանի էջի ձևերը կցվում են):




Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից իրավատիրոջ մտավոր սեփականության օբյեկտի գրանցման դիմումի ձև





ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԷՋ

 

N     
Մտավոր
սեփականության
օբյեկտի
իրավատերը
Մտավոր
սեփականության
օբյեկտը
    
Մտավոր
սեփականությունը
հաստատող
փաստաթուղթը
Դիմումի
ներկայացման
ամսաթիվը
Մաքսային մարմինների
կողմից ակնկալվող
օժանդակության
ժամանակահատվածը
Վճարված
պետական
տուրքի գումարը
և ամսաթիվը
Այլ տեղե-
կություններ
 1  2  3  4  5  6  7  8

   
                           
                           
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
28 դեկտեմբերի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12400168