Տեղեկատվություն ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց համար
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ
ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ 
N ՀԱՐՑ ՊԱՏԱՍԽԱՆ
1 Ինչպիսի՞ արժեքային սահմանափակումներ կան ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով առանց մաքսատուրքի վճարման տեղափոխվող ապրանքների համար: ՀՀ Մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի համաձայն` ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար մաքսատուրքը հաշվարկվում է 0 տոկոս, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ձեռք բերման արժեքը չի գերազանցում 150 հազ. դրամը:

ՀՀ Մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի երկրորդ կետի «ա» ենթակետի համաձայն Ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար մաքսատուրքը հաշվարկվում է 0 տոկոս, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ձեռք բերման արժեքը չի գերազանցում 150 հազ. դրամը:




ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ
ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ


Հարց

Ինչպիսի՞ բնաիրային չափեր են սահմանված ՀՀ Մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար:

Պատասխան

Ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով օդային տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը (հաստատված է ՀՀ կառավարության 2001թ. մարտի 29-ի թիվ 251 որոշմամբ)
ԱՊՐԱՆՔԻ ԾԱԾԿԱԳԻՐՆ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ-Ի ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԸ
09 Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ 1կգ
16 Պատրաստի մթերքներ մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից այդ թվում` 5կգ
1604 31 000 և
1604 32 00
խավիար` թառափազգիների և դրա փոխարինիչներ 0,5կգ
21 Սննդամթերք` տարբեր բացառությամբ՝ 1կգ
2102 - խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ)
22 Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ 2 լիտր կամ 1 շիշ, եթե 1 շշի տարողությունը 2 լիտրից ավելի է
2402 Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելլաներ(բարակ սիգարներ) և սիգարետներ՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով այդ թվում՝
սիգարներ 10 հատ
սիգարելլաներ 400 հատ
սիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի) 400 հատ



Ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների, բացառությամբ օդային տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների, առանձին տեսակների բնաիրային չափերը (հաստատված է ՀՀ կառավարության 2001թ. մարտի 29-ի թիվ 251 որոշմամբ)
ԱՊՐԱՆՔԻ ԾԱԾԿԱԳԻՐՆ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ-Ի ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԸ
1 2 3
02 Միս և մսի սննդային ենթամթերքներ 10կգ
03 Ձկներ և խեցգետնանմաններ, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ, բացառությամբ՝ 10կգ
0301 - կենդանի ձուկ, այդ թվում՝
0302 90 000 ձկան խավիար 0,5կգ
04 Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերքներ՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված, բացառությամբ` 10կգ
0408 11 - ձվի փոշի, այդ թվում՝
0407 00 թռչնի ձու` կճեպով, թարմ, պահածոյացված կամ խաշած 100 հատ
08 Ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի ու սեխի կեղևներ և կճեպներ 10կգ
09 Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ 1կգ
1206 00 Արևածաղկի սերմեր՝ կոտորակված կամ չկոտորակված 10կգ
15 Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր, դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագում ունեցող մոմեր, բացառությամբ՝ 10կգ
1515 30 100 - գերչակի յուղ և դրա թորամասեր, ամինոունդեկանային թթվի արտադրության համար՝ սինթետիկ մանրաթելի կամ արհեստական պոլիմերային նյութերի արտադրության մեջ օգտագործելու համար
16 Պատրաստի մթերքներ մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից այդ թվում` 5կգ
1604 31 000 և 1604 32 00 խավիար` թառափազգիների և դրա փոխարինիչներ 0,5կգ
1704 Շաքարից պատրաստված հրուշակեղեն (ներառյալ սպիտակ շոկոլադը), կակաո չպարունակող այդ թվում՝ 10կգ
1704 10 ծամոն` պատված կամ չպատված շաքարով 0,2կգ
18 Կակաո և դրանից մթերքներ, բացառությամբ՝ 5 կգ
1801 00 000 - կակաո հատիկավոր, ամբողջական կամ կոտորակված, հում կամ բոված
1902 Մակարոնային արտադրանք, ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված, խորիզով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց խորիզի, կամ պատրաստված այլ եղանակով՝ ինչպիսիք են սպագետին, մակարոնը, լապշան, կոտոշիկները, ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը՝ սննդի մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ պատրաստի վիճակում 5 կգ
1904 Պատրաստի սննդամթերք, ստացված հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային մթերքների փքեցմամբ կամ բովմամբ (օրինակ՝ եգիպտացորենի փաթիլները), հատիկաբույսեր` հատիկի կամ փաթիլների տեսքով (բացի եգիպտացորենի հատիկից)` այլ եղանակով մշակված (բացառությամբ մանր և խոշոր աղացված ալյուրի, ձավարի) նախապես խաշված կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չհիշատակված կամ չներառված 5 կգ
1905 31,1905 32 Քաղցր չոր թխվածքաբլիթ, վաֆլի և վաֆլու շերտեր 5 կգ
21 Սննդամթերք` տարբեր, բացառությամբ՝ 1 կգ
2102 - խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ)
22 Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ 2 լիտր կամ 1 շիշ, եթե 1 շշի տարողու թյունը 2 լիտրից ավելի է
2402 Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելլաներ (բարակ սիգարներ) և սիգարետներ՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով այդ թվում՝
սիգարներ 10 հատ
սիգարելլաներ 400 հատ
սիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի) 400 հատ
64 Կոշկեղեն, զանկապաններ և նմանատիպ իրեր, դրանց մասեր, բացառությամբ 5 զույգ
6406 - կոշիկի մասեր (ներառյալ կոշկերեսը, ամրացված կամ չամրացված հիմնական միջատակով), հանովի միջատակեր, կրնկամասեր և նմանատիպ իրեր, զանկապաններ ու նմանատիպ իրեր և դրանց մասեր
91 Ժամացույցներ և ժամացույցների մասեր, բացառությամբ՝ 3 հատ
9108-9112,9114 -ժամացույցների մասեր




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆՈՂ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾԵԼ
ԻՐԵՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՒՅՔԸ:
N ՀԱՐՑ ՊԱՏԱՍԽԱՆ
1 Ովքե՞ր են համարվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք: Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առնվազն հինգ տարի մշտապես բնակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:
2 Ո՞վ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակված անձ: Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի:
3 Ո՞վ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակված անձ: Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում 183 օրից ավելի:
4 Ո՞րն է համարվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք: Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք է համարվում ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը: Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ հաշվառված լինի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է` նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը:
5 Որքա՞ն հաճախ կարող է նույն անձը օգտվել արտոնությունից: Արտոնությունից նույն անձը կարող է օգտվել հինգ տարվա ընթացքում մեկ անգամ:
6 Ե՞րբ պետք է ներմուծվի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը: Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու օրվան նախորդող կամ հաջորդող 180 օրերի ընթացքում:
7 Ո՞րն է համարվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օր: Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օր է համարվում արտոնությունը կիրառելու համար ֆիզիկական անձի կողմից մաքսային մարմին դիմելու օրվան նախորդած 180 օրերի ընթացքում` իր մշտական բնակության երկրից Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո` Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրը, իսկ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունենալու դեպքում` մաքսային մարմին դիմելու օրը:
8 Ո՞րն է համարվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատված: Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածը տվյալ օրվան նախորդած և չընդհատվող օրացուցային օրերը, ամիսները և տարիներն են:
9 Ո՞րն է համարվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան հաջորդող ժամանակահատված: Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան հաջորդող ժամանակահատվածը տվյալ օրվան հաջորդած և չընդհատվող օրացուցային օրերը, ամիսները և տարիներն են: