Անդամակցություն ՍԾՏՀ
Հայաստանը Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության հիմնադիր անդամներից է։ ՍԾՏՀ կազմակերպությունը ստեղծվել է 1992թվականին։ Այդ կազմակերպության անդամներ են. Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան:

Ներկայումս ՍԾՏՀ կազմակերպության երկրները քննարկում են կազմակերպության երկրների միջև առևտրային արտոնյալ պայմանների սահմանման հնարավորությունները, ներառյալ՝ ազատ առևտրի համաձայնագրի կնքման հնարավորությունը։

Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպություն = Black Sea Economic Cooperation (BSEC) Organization