Անդամակցություն «Ռիլո-Մոսկվա» ՏՀ
ԱՊՀ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
 ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՊԱՀ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
 «RILO-ՄՈՍԿՎԱ» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԱՆԳՈՒՅՑ



ԱՊՀ անդամ-երկրների մասով Համաշխարհային մաքսային կազմակերպության իրավապահ աշխատանքների «RILO-Մոսկվա» տարածաշրջանային կապի հանգույցը (այսուհետ – «RILO-Մոսկվա») ԱՊՀ անդամ-երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների Խորհրդի կողմից ստեղծված տարածաշրջանային հանգույց է, որը կազմակերպում և համակարգում է «RILO-Մոսկվա»-ի անդամ-երկրների մաքսային ծառայությունների միջև փոխգործակցությունը իրավապահ տեղեկատվության հավաքման, վերլուծության և փոխանակման, ինչպես նաև միջազգային ծրագրերի ու հատուկ մաքսային միջոցառումների նախապատրաստման և իրականացման գործում: Եվրոպական տարածաշրջանում այն հանդես է գալիս Համաշխարհային մաքսային կազմակերպության (այսուհետ – ՀՄԿ) դասակարգմամբ:

«RILO-Մոսկվա»-ն ՀՄԿ թվով 11 իրավապահ աշխատանքների տարածաշրջանային կապի հանգույցների համաշխարհային ցանցի անբաժանելի մասն է: Համաձայն «RILO-Մոսկվա»-ի գործառույթների և ԱՊՀ անդամ-երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների Խորհրդի 13.09.2001թ. № 7/32 Որոշման այն գործում է ք.Մոսկվայում:

«RILO-Մոսկվա»-ի աշխատանքների արդյունավետության ապահովումը ներառված է ԱՊՀ մի շարք միջպետական ծրագրերում. Տնտեսական ոլորտում ԱՊՀ անդամ-երկրների արդյունավետ փոխգործակցությանն ուղղված կարևորագույն միջոցառումների իրականացման 2011-2014թթ. ծրագիր, 2011-2014թթ. ընթացում հանցագործությունների դեմ պայքարում համատեղ միջոցառումների անցկացման միջպետական ծրագիր, Թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարի 2011-2014թթ. Ծրագիր:

«RILO-Մոսկվա»-ի գործունեության ապահովումը, համաձայն 2002թ-ին ՀՄԿ-ի հետ ստորագրված համաձայնագրերի, ԱՊՀ անդամ-երկրների մաքսային ծառայությունների միջազգային պարտավորություն է: Այսօր դրա կազմում են Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ազգային կապի հանգույցները:

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով Հայաստանյան ազգային կապի հանգույցի ղեկավար նշանակված է Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության մաքսային տեսուչ, Ռուսական մաքսային ակադեմիայի ծշրջանավարտ Մուշեղ Մանվելյանը: