Թվինինգ

 This project is funded
 by the European Union


Աջակցություն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին
մաքսային հսկողության բարելավված ընթացակարգեր մշակելու և
իրականացնելու գործում համաձայն ԵՄ անդամ երկրների լավագույն փորձի










ԵՄ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳԻՐ


2012 թվականի սեպտեմբերի 7 – ին պաշտոնապես մեկնարկեց ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին մաքսային հսկողության բարելավված ընթացակարգեր մշակելու և իրականացնելու գործում» Թվինինգ ծրագիրը:

Ծրագրի նպատակն է աջակցել Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) բարելավելու Հայաստանի մաքսային ծառայությունը՝ ԵՄ անդամ-պետությունների լավագույն փորձի համաձայն մաքսային հսկողության ընթացակարգերի մշակման միջոցով:

Ծրագրի հիմնական շահառուն Պետական եկամուտների կոմիտեն է: 

Թվինինգ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից մոտ 1 մլն. եվրո բյուջեով և  կիրականացվի եվրոպական երկու մաքսային մարմինների լիտվական-ֆիննական կոնսորցիումի կողմից (Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր մաքսային վարչություն և Ֆինլանդիայի Հանրապետության մաքսային ազգային խորհուրդ):

Ծրագրի տևողություն. 24 ամիս (մեկնարկի ամսաթիվ 13/06/2012)

Թվինինգ ծրագրի պարտադիր արդյունքներն ընդգրկում են մաքսային ծառայության հիմնական ոլորտները: Դրանք են՝
  • Բարելավված իրավական դաշտ,
  • Ապրանքների նախաբացթողումային մաքսային հսկողության ընթացակարգերի ամրապնդում,
  • Բարելավված առևտրային հարաբերություններ և մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցում,
  • Ռիսկերի կառավարման ամրապնդում,
  • Բարելավված հետբացթողումային հսկողություն և աուդիտ: 
Ծրագիրը ներառում է համապատասխան օրենսդրության և գործնական ընթացակարգերի վերանայում ռազմավարական ամուր հենքի վրա և կապահովի կայուն առավելություններ: Ծրագիրը կաջակցի ՀՀ մաքսային համակարգին ԵՄ-Հայաստան՝ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքում: Ավելին, այն կապահովի փորձառության և գիտելիքի տեսքով լավագույն փորձի փոխանցում անդամ-երկրների Թվինինգ գործընկերներից՝ հիմնված ԵՄ մաքսային ռազմավարական նախագծերի/բլուփրինթների, ինչպես նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) և Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) չափանիշների վրա:






ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ընդհանուր գործողություններ
  • Թվինինգ ծրագրի բացման արարողություն և եզրափակիչ կոնֆերանս

Բաղադրիչ 1. Իրավական դաշտի հետ առնչվող գործունեության բարելավում

  • ՀՀ մաքսային օրենսդրության վերանայում և համեմատական վերլուծություն (բացերի և կարիքների որոշում); մաքսային տարբեր  թեմաների շուրջ խորհրդատվությունների տրամադրում; աջակցություն մաքսային համակարգի աշխատակազմի համար մաքսային օրենսդրության իրականացմանը վերաբերող գործնական ուղեցույցային ձեռնարկների նախապատրաստմանը:
  • ՀՀ մաքսային օրենսդրության՝ ԵՄ մաքսային օրենսդրության մոտարկման վերաբերյալ գործողությունների պլանի պատրաստում, համապատասխան դրույթների ապահովում և այս գործողությունների պլանի իրականացման հարցում աջակցություն:
  • Աջակցություն մաքսային արժեքի և արտոնյալ ծագման հետ կապված ոլորտներում:
  • Երկու ուսումնական այցի կազմակերպում մաքսային օրենսդրության վարչարարական կիրառման վերաբերյալ:

Բաղադրիչ 2. Նախաբացթողումային մաքսային հսկողության ընթացակարգերի ամրապնդում

  • Մաքսային հսկողության աշխատանքների ուսումնասիրություն և դրանց հետագա մշակման վերաբերյալ առաջարկություններ:
  • ֆիզիկական զննմանն առնչվող մեթոդների ուսումնասիրություն և դրանց հետագա մշակման վերաբերյալ առաջարկություններ:
  • Մաքսային հսկողության վերաբերյալ առաջարկությունների կիրառման վերաբերյալ գործողությունների պլանի պատրաստում:
  • Փաստաթղթային ստուգումների առնչությամբ մաքսային հսկողության ընթացակարգերի արդիականացման վերաբերյալ գործողությունների պլանի պատրաստում:
  • Ծրագրի առաջարկությունների կիրառման արդյունքում ի հայտ եկած կազմակերպչական, հսկողական և ընթացակարգային փոփոխությունների դրական արդյունքների գնահատում:

Բաղադրիչ 3Ա. – Գործարարների հետ հարաբերությունների բարելավում և մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցում, «Լիազորված տնտեսական օպերատոր» (ԼՏՕ) հասկացության ներմուծում

  • Գործարարներին ՊԵԿ-ի ավագ ղեկավարների հետ՝ շահադրույքների և ձեռնարկությունների վերաբերյալ քննարկումներին մասնակցության հնարավորություն ընձեռնելու և մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերի մշակման միջոցների վերանայում:
  • Պարզեցված ընթացակարգերի և ԼՏՕ հասկացության առավել լայն կիրառման միջոցով առևտրի պարզեցման վերաբերյալ առաջարկությունների ապահովում:
  • ՀՀ մաքսային ծառայության և գործարար մարմինների միջև արդյունավետ խորհրդատվական գործընթացի հաստատում:

Բաղադրիչ 3Բ. Մաքսային համակարգում օգտագործվող ՏՏ գործիքների բարելավում
  • Մաքսային հայտարարագրման կիրառման նպատակով ՊԵԿ-ում կիրառվող համապատասխան ՏՏ համակարգերի իրականացրած ընթացիկ գործառույթների վերլուծություն:
  • Ցանցի և ենթակառուցվածքի տեխնիկական հնարավորությունների ընթացիկ վիճակի, մաքսային հսկողության համար կիրառվող տեխնիկական միջոցների և դրանց գործնական կիրառության վերաբերյալ վերլուծություն:
  • ՏՏ խնդիրների վերաբերյալ ուսուցողական այցի նախապատրաստում (Լիտվա):
  • Աջակցություն առցանց էլեկտրոնային հայտարարագրման համար տեղեկատվական համակարգի ծրագրերի պահանջների մշակման հարցում:
    - Նոր տեղեկատվական համակարգի մշակման համար համապատասխան ծրագրերի ապահովում:
    - Անհրաժեշտ ՏՏ գործիքների տեխնիկական հատկորոշման պատրաստում:
Բաղադրիչ 4. Ռիսկերի կառավարման ամրապնդում
  • Ռիսկերի կառավարման առկա համակարգի և վերջինիս բարելավմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ զեկույցի պատրաստում:
  • Ռիսկերի կառավարման ռազմավարական պլանի պատրաստում:
  • Ռիսկերի կառավարման վարչության աշխատակազմի համար ուղեցույց ձեռնարկի պատրաստում և ռիսկերի կառավարման ոլորտում պատշաճ վերապատրաստման և ուղղորդման ապահովում: 
  • Աջակցություն ռիսկերի տվյալների բազայի մշակման հարցում:
  • Աջակցություն ռիսկային պրոֆիլների կառավարման և մշակման հարցում:
  • Ռիսկերի կառավարման խնդիրների վերաբերյալ ուսուցողական այցի նախապատրաստում (Լիտվա):

Բաղադրիչ 5. Հետբացթողումային հսկողության և աուդիտի բարելավում
  • Հետբացթողումային հսկողության ներկա դրույթների վերանայում:
  • ԵՄ մաքսային ռազմավարական նախագծերի/բլուփրինթների վրա հիմնված մաքսային հսկողության, աուդիտի կառուցվածքի և ընթացակարգերի համար արդիական պլանի մշակում:
  • Հետբացթողումային հսկողության և աուդիտի վարչության աշխատակազմի կողմից կիրառվող ուղեցույցի վերլուծություն և նույն աշխատակազմի համար ներքին ձեռնարկի պատրաստում՝ հիմնված ԵՄ մաքսային աուդիտի ուղեցույցի, հետբացթողումային հսկողության ու աուդիտի ԵՄ և ազգային պահանջների վրա, ինչպես նաև հետբացթողումային հսկողության և աուդիտի բոլոր համապատասխան ոլորտներում պատշաճ վերապատրաստման և խորհրդատվության ապահովում:
  • Հետբացթողումային գործառույթների կառավարման վերաբերյալ  երկու ուսուցողական այցի նախապատրաստում (Ֆինլանդիա, Լիտվա):



ԹՎԻՆԻՆԳԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ


Թվինինգի երկարաժամկետ խորհրդատու(ԹԵԽ)՝ Վիդա Միցկիենե
Էլ. փոստ.  vida.mickiene@cust.lt

ԹԵԽ օգնական՝  Մարգարիտ Բեջանյան
Էլ. փոստ.  margarit.bejanyan@gmail.com

ԹԵԽ թարգմանիչ-օգնական՝  Լիլիթ Դրամփյան
Էլ. փոստ.  lilitdrampian@yahoo.com

ԹԵԽ գրասենյակ՝
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե
Երևան, Մ.Խորենացի 3