Skip Navigation Links
Օգտագործման Պայմաններ
ՀՀ ԿԱ ՊԵԿ Վեբ-կայքի օգտագործման պայմանները

Սույն կայքը հանդիսանում է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական տեղեկատվական կայք և գործում է «Օգտագործման պայմաններ»-ի պահանջների բավարարման դեպքում:
Կայքի ծառայություններից օգտվելու համար պարտադիր պայման է Ձեր կողմից «Օգտագործման պայմաններ»-ին ծանոթանալը և ընդունելը:
Ստորև «մենք» և «մեր» բառերը նշանակում են ՀՀ ԿԱ ՊԵԿ:

Հեղինակային իրավունք

Կայքի նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը www.customs.am կայքին պարտադիր է: Արգելվում է տեղադրված լուսանկարների նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը:Վեբ-կայքում զետեղված ողջ տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեին  և բոլոր իրավունքները պաշտպանված են:

Սեփական նյութեր

Կայքի էջերում զետեղված իրավական նորմերը, պաշտոնական ցուցումները, խորհուրդներն ու տեղեկությունները հավաքագրվել և ամբողջականացվել են մանրակրկիտ զննման արդյունքում:

Թարգմանությունը

Կատարված է ոչ պաշտոնական թարգմանություն:

Այլ կայքերի բովանդակություն

Մենք ամենայն ուշադրությամբ ընտրում ենք մեր կողմից արվող ուղղակի կամ անուղղակի հղումները, սակայն ազդեցություն չունենք կողմնակի կայքերի բովանդակության կամ ձևավորման վրա: Ուստի մենք պատասխանատվություն չենք կրում և չենք երաշխավորում այն ինտերնետային էջերի բովանդակության ճշգրտությունը կամ ամբողջականությունը, որոնց հղում ենք անում: Սա վերաբերում է մեր ինտերնետային էջերում զետեղված բոլոր հղումներին և այն բոլոր էջերի նյութերին, որոնց վերաբերում են արված հղումները:

Անձնական տվյալեր

Այս էջում անձնական կամ կոմերցիոն տվյալներ (էլեկտրոնային փոստի հասցեներ, անուններ, հասցեներ) մուտքագրման հնարավորության դեպքում օգտվողը նշում է նման տեղեկությունները բացառապես կամավոր հիմունքով: Անձնական տվյալները հավաքվում են միմիայն Ձեր իմացությամբ և համաձայնությամբ:

Իրավունքների պահպանում

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը իրեն է վերապահում ցանկացած պահի սույն «Օգտագործման պայմաններ»-ի փոփոխման, նորացման, լրացման կամ մասնակի վերացման իրավունքը:

Սխալների մասին հայտնելը

Խնդրում ենք օգտվողներին՝ հետադարձ կապի միջոցով, հայտնել կայքի էջերի հնարավոր բացթողումների և վրիպակների ինչպես նաև ոչ արդիական, անբավարար ու անհասկանալի լինելու դեպքում:
 


ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ © 2012 ՀՀ ԿԱ ՊԵԿ
ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ