Skip Navigation Links
Խորենացի 7, ԵրԵՎան,
ՀՀ ԿԱ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության ԱՏԳ հսկողության բաժնի պետ
Ծնվել է 1965թ.-ի մայիսի 1-ին, Երևան քաղաքում

Կրթություն
  • 1972 – 1982թթ – Երևանի թիվ 120 միջնակարգ դպրոց
  • 1982 – 1988թթ – Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ֆակուլտետ
Աշխատանքյին գործունեություն
  • 1983 – 1985թթ – Ծառայություն խորհրդային բանակում
  • 1988 – 1990թթ - «Հայէլեկտրոգործարան» ավագ տնտեսագետ
  • 1990 – 1999թթ – ՀՀ ՀՏ Խորհրդայինի ՀՏ հարկային տեսուչ, ավագ հարկային տեսուչ, գլխավոր հարկային տեսուչ
  • 1999 – 2006թթ – ՀՀ ԿԱ ՀՊԾ Խորհրդայինի, Արաբկիրի, Էրեբունու ՀՏ – ներում որպես Վերահսկողության բաժնի պետ
  • 2006 – 2007թթ – ՀՀ ԿԱ ՀՊԾ Խոշոր հարկ վճարողների ՀՏ վերահսկողության և գանձումների 3-րդ բաժնի պետ
  • 2007 – 2008թթ - ՀՀ ԿԱ ՀՊԾ Օպերատիվ հետախուզության վարչության 10-րդ բաժնի պետ
  • 2008 – 2011թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ Խորհրդայինի, Արաբկիր 1-ի, Գյումրու հարկային տեսչություններում որպես հարկային տեսչության պետ
  • 2011 – 2012թթ – ՀՀ ԿԱ ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության 9-րդ բաժնի պետ
  • 2013թ.-ից ՍԿԴ վարչության ԱՏԳ հսկողության բաժնի պետ
Այլ տվյալներ
Հարկային ծառայության գնդապետ է:
Պարգևատրվել է ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի շնորհակալագրով և պատվոգրով:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:

Էլեկտրոնային փոստի հասցե
Telman_Asatryan@taxservice.am

Արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) հսկողության բաժնի գործառույթները
  • Ապրանքներ և տրանսպորտային միջոցներ հայտարարագրող հայտարարատուների, ապրանքներ տեղափոխող և փոխադրող անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության իրականացումից հետո ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ տնօրինման լիազորություններ ստացած, ապրանքների ժամանակավոր պահպանում իրականացնող, մաքսային և այլ տեսակի պահեստների գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ստուգումների (վերստուգումների), հանդիպակաց և այլ ստորաբաժանումների հետ համատեղ ստուգումների, ուսումնասիրությունների, ինչպես նաև նրանց կողմից հարկային և այլ վճարների օրենսդրության պահանջների կատարման և կիրառման նկատմամբ օրենքով սահմանված հսկողական այլ աշխատանքների իրականացում:
  • Իրացման շղթայի (մաքսային մարմիններում հայտարարագրման պահից մինչև վերջնական սպառողներ) վերլուծությունների կատարում, ռիսկերի վերհանում, թիրախների սահմանում: Հետբացթողումային հսկողության վարչության հետ համատեղ ներքին շուկայում իրականացվող ապրանքների վաճառքի ընթացքում կիրառվող առևտրային տվյալների ստուգում, առանձին ապրանքների գծով արժեքների փոփոխությունների ուսումնասիրում:
  • տարբեր անձանց կողմից մաքսային և հարկային մարմիններում հայտարարագրված նույնանման կամ համանման ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում, համադրում, շեղումների վերլուծություն, ռիսկերի բացահայտում:
  • Ստուգման հարցաշարի, առաջնահերթությունների մշակում, ընտրության հիմնավորում, ստուգման նախապատրաստում:
  • Ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքների ամփոփում, հետագա մոնիթորինգին մասնակցություն և առաջարկությունների ներկայացում:
  • Թերհայտարարագրվող շրջանառությունների հայտնաբերման և չհիմնավորված հարկային վնասների կուտակման բացառման ուղղությամբ օրենքով սահմանված հսկողական աշխատանքների իրականացում,
  • Հսկողական գործառույթներին առնչվող օրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:
  • Ստուգումներին և ուսումնասիրություններին առնչվող խնդրահարույց հարցերի քննարկումներին մասնակցություն:
  • Օրենքով նախատեսված իրավասությունների շրջանակներում ստուգումների ընթացքում վարչական իրավախախտումների հայտնաբերման դեպքում ընթացքի ապահովում:
  • Վարչության պետի հանձնարարությամբ այլ աշխատանքների կատարում: