Skip Navigation Links
Մաշտոցի 81 , ք. Էջմիածին,
Ծնվել է 1970թ.դեկտեմբերի 20-ին

Կրթություն
  • 1978-1985թթ.-ավարտել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի միջնակարգ դպրոցը
  • 1985-1987թթ.-ավարտել է Երևանի պետ. համալսարանին կից ֆիզմատ թեքումով դպրոցը
  • 1990-1995թթ.-ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինիստիտուտը
Աշխատանքային գործունեություն
  • 1994-1995թթ. Աշխատել է Արմավիրի մարզի Բաղրամյանի խնայբանկում որպես տնտեսագետ
  • 25.10.1995թ-ից մինչև օրս աշխատում է Արմավիրի ՏՀՏ-ում
Այլ տվյալներ
  • ՀՀ հարկային ծառայության 3-րդ դասի ավագ խորհրդական
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2016թ.սեպտեմբերի 30-ի և 2013թ . 2/950-Ա հրամաններով պարգևատրվել է շնորհակալագրերով

Հարկ վճարողների սպասարկման կենտրոնի խնդիրներն ու գործառույթները

Հարկ վճարողների սպասարկման կենտրոնի գործունեության նպատակն է հարկ վճարողներին որակյալ և ամբողջական ծառայությունների մատուցման աշխատանքների կազմակերպումը: Գործառույթներն իրականացնելիս կենտրոնը ղեկավարվում է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2009թ. մարտի 25-ի թիվ 662-Ա հրամանի պահանջներով
  • Ընդունում է տեսչության կողմից սպասարկվող հարկ վճարողներից ներկայացված հաշվարկ-հաշվետվությունները, հայտարարությունները և այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում են հարկային տեսչության իրավասությանը, և ընդունման վերաբերյալ իրականացնում է համապատասխան գրանցումներ:
  • Իրականացնում է հարկ վճարողների անհատական իրազեկում ` ծանոթացնում է հարկային օրենսդրության հիմնական դրույթներին:
  • Իրականացնում է առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման գրքերի, դրամարկղային գրքերի, տեսչության կողմից սպասարկվող հարկ վճարողների հսկիչ դրամարկղային մեքենաների գրանցման հետ կապված անհրաժեշտ գործառույթներ /ՀԴՄ-ների գրանցման, կապարակնքման, ինչպես նաև գրանցումից հանման և ապաֆիսկալավորման գործընթացները/:
  • Իրականացնում է հարկ վճարողների հաշվառման վերաբերյալ ընթացիկ տվյալների (տեղեկությունների) փոփոխությունների մուտքագրում, հարկ վճարողների կողմից ներկայացված բանկային հաշիվների բացման վերաբերյալ ստորագրության նմուշների քարտերի վավերացման ապահովում, ֆիզիկական անձանց հարկ վճարողների հաշվառման համարի տրամադրման գործընթացները:
  • Իրականացնում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով պարտավորությունների վերաբերյալ, ՀՀ հարկային ռեզիդենտի կարգավիճակը հաստատող և ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանքների, ինչպես նաև անհատական հաշվի քաղվածքների տրամադրման աշխատանքները:
  • Իրականացնում է հարկ վճարողների հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման պայմանագրերի կնքման /ԷՆՊ/աշխատանքները, օգնում է հարկ վճարողներին համապատասխան համակարգչային ծրագրերով տեղեկատվական տերմինալների միջոցով էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների հանձնման և աջակցության աշխատանքներում:
  • Կազմակերպում է սեմինարներ կազմակերպության ներկայացուցիչների և անհատ ձեռնարկատերերի համար:
  • Կատարում է տեսչության պետի կողմից տրված այլ հանձնարարականներ: