ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ մաքսային ընթացակարգերի բարեփոխմանը միտված միջոցառումներ են մեկնարկել, որոնց նպատակը արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների և սահմանը հատող քաղաքացիների համար բարենպաստ ու պարզեցված գործընթացների ապահովումն է՝ ուղղված կամայական մոտեցումների, չարաշահումների, հովանավորչության և կոռուպցիոն երևույթների դեմ: Նշված կարգավորումներին առնչվող միջոցառումների վերաբերյալ առաջիկայում ՊԵԿ-ը կիրազեկի հանրությանը: