ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության վարչական վարույթների բաժնում 2016 թվականին իրականացվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ 461 վարույթ, որից 37-ն ուղարկվել է հետաքննության բաժին, 423-ով հարուցվել է վարչական վարույթ: 240 վարույթով նշանակվել է շուրջ 484 մլն դրամ վարչական տուգանք, որից պետբյուջե է վերականգնվել 402 մլն դրամից ավելի գումար: Վարույթներն իրականացվել են օրենքով սահմանված ժամկետներում, շուտ փչացող ապրանքների դեպքում՝ հնարավոր կարճ ժամկետում: