ՀՀ կառավարության մարտի 16-ի նիստի որոշմամբ Հայաստանի ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերը կամ գործակալները կարող են գործել ոչ միայն մաքսային կետին հարող, այլեւ մաքսակետի տարածքում: Որոշման ընդունումը հիմնականում պայմանավորված է ավտոտրանսպորտային միջոցներ ներմուծողների համար առաջացող ժամանակային խնդիրներով: Նախկինում` Հայաստան մուտք գործող տրանսպորտային միջոցները, որոնք չունեին նախապես կնքված ԱՊՊԱ պայմանագրեր, պետք է դրանք կնքեին մաքսատանը հարող տարածքում: Նոր կարգով` ԱՊՊԱ պայմանագրի կնքումը կկատարվի «մեկ կանգառ» սկզբունքով` մաքսակետերի տարածքում: 

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ բոլոր ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերը կամ գործակալները կարող են գործունեություն իրականացնել մաքսակետերի տարածքում: