Կերոսինի ներկրման վերաբերյալ
 
Պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով մարտի 23-ին ԶԼՄ-ներից մեկին ենթադրյալ կերոսին ներկրող «ԱՐԱԳԳ» ընկերության տնօրեն Արարատ Թումանյանի տված հարցազրույցին, անհրաժեշտ է համարում նշել, որ հարկային օրենսդրության խախտմամբ և սպառողներին մոլորության մեջ գցելով վառարանային վառելիքի իրացման հետ կապված ապօրինությունների շղթայի վերաբերյալ ՊԵԿ-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, իսկ նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հաշվի առնելով, որ քրեական գործը դեռ ընթացքի մեջ է՝ կոմիտեն նպատակահարմար չի գտնում այս պահին մանրամասն տեղեկատվություն հրապարակել, ինչը, վստահաբար պատրաստվում է անել քրեական գործի ավարտից հետո: